Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ։
«Մենք չափազանց կենտրոնացած ենք և անհամբեր սպասում ենք եզրափակիչին։ Սա շատ կարևոր խաղ է թիմի և մեր երկրպագուների համար։ Մենք ցանկանում ենք մեր երկրպագուներին ուրախանալու առիթ տալ, ցույց տալ, թե ինչպիսի թիմ ենք մենք»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ գավաթային Էլ Կլասիկոն կկայանա շաբաթ՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։