«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը մոտենում է ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգմանը, հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ նախօրեին Յամալը գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են նոր պայմանագրի պայմանները։
Յամալի դիրքորոշումը հստակ է՝ նա ցանկանում է շարունակել իր առաջընթացը «Բարսելոնայում»։ Նրա նոր պայմանագրի հիմքերը արդեն դրված են, և այժմ կողմերին մնում է միայն համաձայնագրին վերջնական տեսք տալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լամին Յամալը «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կկնքի հուլիսին, երբ կլրանա նրա 18 տարին։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա իսպանացին «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։