Մադրիդի «Ռեալն» այն ակումբներից մեկն էր, որն 2022 թվականին հետաքրքրություն էր դրսևորել Էրլինգ Հալանդի նկատմամբ, երբ նա, ի վերջո, Դորտմունդի «Բորուսիան» փոխարինեց «Մանչեսթեր Սիթիով»։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մնալ նորվեգացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագու։
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ Հալանդը կրկին կարող է դառնալ Պերեսի թիվ մեկ թիրախը։ Դա տեղի կունենա, եթե «սերուցքայինները» կորցնեն Վինիսիուս Ժունիորին։
Նշվում է, որ «արքայական» ակումբը դեմ չէ Վինիսիուսի հնարավոր տեղափոխությանը Սաուդյան Արաբիա։ Բրազիլացու շրջապատը չի հաստատել, որ ֆուտբոլիստը մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր ստորագրելուն։
Համեմատաբար վերջերս Հալանդը նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ մինչև 2034 թվականի կեսերը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը 24-ամյա նորվեգացուն տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։