Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, UFC-ի հայտնի մարզիկ Արման Ծառուկյանն ու ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։
UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի առաջատարներից մեկը՝ Ծառուկյանը, սոցիալական մեդիայում հրապարակել է տեսանյութ և գրառում՝ արտահայտելով իր խոնարհումն ու հարգանքը հայ ժողովրդի ցավոտ պատմության նկատմամբ։ «Մենք հիշում ենք, չենք լռում, չենք մոռանում»,- գրել է նա։
«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝
մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ,
ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին։Սերունդներ անց մենք դեռ կանգուն ենք՝
հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։
Մենք հիշում ենք…
չենք լռում։ Չենք մոռանում»,- գրել է Ծառուկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram