Ըստ The Athletic-ի՝ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցանկանում է նոր պայմանագրով ստանալ վարձատրություն, ինչը համեմատելի կլինի «արքայական ակումբի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի հետ։
2018 թվականից «Ռեալի» կազմում հանդես եկող Վինիսիուսը նվաճել է երկու Չեմպիոնների լիգայի գավաթ և երեք Իսպանիայի առաջնության տիտղոս։ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Հաղորդվում է, որ նա մերժել է տարեկան 15-20 միլիոն եվրոյի առաջարկը՝ պահանջելով մոտ 30 միլիոն եվրո։ «Ռեալը» ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը մինչև 2030 թվականը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել 20 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։