«Մանչեսթեր Սիթին» բավականին բարդ մրցաշրջան է անցկացնում, և ամառանը ակումբը ծրագրում է լայնածավալ փոփոխություններ կատարել թիմի կազմում:
Defensa Central-ի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողների համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը 21-ամյա Բելինգհեմին գնահատում է 150 միլիոն եվրո, իսկ 22-ամյա Կամավինգային՝ 50 միլիոն եվրո։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ռեալը» դժվար թե նույնիսկ պատրաստ լինի լսել նման առաջարկ, առավել ևս՝ ընդունել այն։ Նշենք, որ Գվարդիոլան նախկինում արդեն փորձել է ձեռք բերել այս խաղացողներին, սակայն նրանք նախընտրել են տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։