«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում այն փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ:
«Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Ուստի այն, որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց՝ գոնե ֆուտբոլում: Երբեք չէի մտածի, որ դա այդքան արագ տեղի կունենա: Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, որը նրանցից ընդամենը մեծ է չորս տարով»,- մեջբերում է Յամալին ESPN-ը:
17-ամյա Յամալը «Բարսելոնայի» սան է: «Բարսելոնայի» հիմնական կազմում նա նորամուտը նշել է 2023 թվականին: Կատալոնական ակումբի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն 2022/23 մրցաշրջանում և նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը 2025 թվականին: Իսպանիայի հավաքականի կազմում Յամալը հաղթել է Եվրո-2024-ը: