Անգլիական «Լեսթերը» հայտարարել է, որ թիմի առաջատար Ջեյմի Վարդին կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։
«Մենք կարող ենք հաստատել, որ լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին այս ամառ կլքի «Լեսթեր Սիթին» 13 մրցաշրջանից հետո, որոնց ընթացքում նա դարձավ մեր լավագույն ֆուտբոլիստը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից։
Ջեյմին ակումբի կազմում անցկացրել է 498 հանդիպում և դարձել 198 գոլի հեղինակ։ Ակումբի հետ միասին 38-ամյա հարձակվողը դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը։