«Քրիսթալ Փելասի» ֆրանսիացի հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետան վերջին երկու մրցաշրջաններում խփել է 30 գոլ, ինչն, իհարկե, տպավորիչ է։ Սակայն Ջեյմի Կարագերը վստահ է, որ երկար չի մնա ներկայիս թիմում։
«Կարծում եմ, որ այլ ակումբները նույնպես կհետևեն նրան: Ես չեմ սիրում դա ասել, քանի որ «Քրիսթալ Փելասի» երկրպագուները հասկանալի է, որ կնեղանան: Բայց վերջին երկու մրցաշրջաններում նա արդյունք ստեղծող ֆուտբոլիստ է:
Կկարողանա՞ արդյոք նա անցնել հաջորդ մակարդակ՝ տեղաոխվելով թիմեր, որոնք պայքարում են Չեմպիոնների լիգայի համար:
«Քրիսթալ Փելասը» մեկ մակարդակ ցածր է, տիպիկ մրցաշարային աղյուսակի միջին թիմ: Կարծում եմ, որ նա փայլուն է»,- ասել է Կարագերը Sky Sports-ին: