«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հետաքրքրել է «Աստոն Վիլային»: Բիրմինգհեմյան ակումբը ներքին քննարկումներ է անցկացրել հնարավոր տրանսֆերի շուրջ և գնահատում է կիսապաշտպանի տեղափոխության իրենց տարբերակները: Այս մասին հայտնել է լրագրող Մելիսա Ռեդին։
Աղբյուրի համաձայն՝ Կևին Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Նյուքասլը», հնարավոր տրանսֆերի առաջարկ է եկել նաև իտալական «Կոմոյից»։
Այնուամենայնիվ, իր հաջորդ ակումբն ընտրելիս կիսապաշտպանը առաջնահերթությունը կտա իր ֆուտբոլային և ընտանեկան կյանքին։
Ապրիլի սկզբին 33-ամյա բելգիացին որոշել է այս ամառ հեռանալ ակումբից։ Կևինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։