«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոն մեկնաբանել է խոշոր հաշվավ հաղթանակը Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ հանդիպմանը (3-0).
«Փոքր մանրամասները կարևոր են. ինձ դուր եկավ թիմի վերաբերմունքն ու համախմբվածությունը պաշտպանությունում և հարձակման ժամանակ:
Առաջին րոպեներին մենք մի փոքր տանջվեցինք, բայց վերջում գոլ խփեցինք։ Ընդմիջմանը մենք որոշ ոլորտներում բարելավվեցինք, իսկ հետո երկրորդ խաղակեսում իսկապես բարձր մակարդակ ցուցադրեցինք:
Թիմն ունի որակ, բայց նաև համեստություն և յուրաքանչյուր հանդիպմանը հաղթելու ցանկություն»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։