Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» պարտվեց «Միլանին» 0:3 հաշվով։ «Ռոսոներիների» կազմում դուբլ ձևակերպեց Լուկա Յովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թեյանի Ռեյնդերսը։
«Ներաձուրիների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկու խաղերում գրանցվեց 4:1 արդյունք՝ հօգուտ «Միլանի»։
Այսպիսով, «Միլանը» Իտալիայի Գավաթի եզրափակիչում կմրցի «Բոլոնիա»-«Էմպոլի» զույգի հաղթողի հետ։