Սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբը դարձել է համաշխարհային եզակի նվաճման հեղինակ, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
Թիմը 2017 թվականի ապրիլից չի պարտվել սեփական մարզադաշտում, այս ընթացքում 148 տնային հանդիպում է անցկացվել։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին», որը 1957-ից 1965 թվականներին անցկացրել է 121 անպարտելի հանդիպում տանը:
Նշենք, որ Սերբիայի վերջին առաջնությունում «Ցրվենա Զվեզդան» չի պարտվել ոչ միայն տանը, այլև արտագնա հանդիպումներում (28 հաղթանակ և 2 ոչ-ոքի կանոնավոր առաջնությունում): Թիմն ի վերջո դարձավ երկրի 11-ակի չեմպիոն։