Պաշտպան Դին Հեյսենը տպավորիչ մրցաշրջամ է անցկացնում «Բորնմուտում» և գրավել է թոփ ակումբների ուշադրությունը։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամառ կարող է փորձել «Չելսիի» մարզաշապիկը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է ակտիվացնել Հեյսենի պայմանագրում առկա տրանսֆերի գնման տարբերակը 60 մլն եվրոյի դիմաց։ Այս ֆոնին Մադրիդի «Ռեալը», ըստ աղբյուրի, հրաժարվել է պայքարել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար և անցել այլ թեկնածուներին։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» քաղաքականությունն է՝ չմասնակցել այսպես ասած «տրանսֆերային աճուրդներին» և չվճարել նման բարձր գումարներ այն ֆուտբոլիստների համար, ովքեր մադրիդյան ակումբի նախագիծն առաջնահերթություն չեն համարում։