«Աստոն Վիլան» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել հարձակվող Օլի Ուոթքինսից։
Նշվում է, որ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից է:
Տեղափոխությունը հնարավոր կլինի, եթե «Լիվերպուլը» պատրաստ լիներ վճարել առնվազն 68 միլիոն եվրո, իսկ Մարկուս Ռեշֆորդը պայմանավորվի «Աստոն Վիլայի» պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է GiveMeSport-ը։
Այս մրցաշրջանում Ուոթքինսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։