Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Գրինվուդի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։