«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան այս ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում Ռաֆինյայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մինչև 2030 թվականը։
Իսպանական աղբյուրի համաձայն՝ «Ալ Հիլալը» ֆուտբոլիստին առաջարկում է 200 միլիոն դոլար, որը կվճարվի յուրաքանչյուր մրցաշրջանում 50 միլիոնով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
Ռաֆինյան միացել է «Բարսելոնային» 2022 թվականին՝ «Լիդսից»։ Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մասնակցել է 49 խաղի, խփել է 30 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։