«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ «Բարսելոնան» «շարունակում է պայքարել թրեբլի համար և չպետք է շեղվի այլ բաներով»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։
60-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան» 2024 թվականի մայիսի 29-ին։ Նրա գլխավորությամբ «բլաուգրանան» նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը։ 33 տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև պայքարում է Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայու հաղթանակի համար: