«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում մոտ ժամանակներս վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ինչպես հայտնում է լրագրող Սեմ Ուոլեսը սոցցանցերում, 57-ամյա մասնագետը կսպասի մինչև 2026 թվականը՝ իր մարզչական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ։ Նա մարզչական աշխատանքի չի վերադառնա մինչև հաջորդ ամառ։
Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին։ 2025 թվականի հունվարի 1-ից մասնագետը սկսել է կատարել «Ռեդ Բուլի» գլոբալ ղեկավարի պարտականությունները։ Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան։