Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կասկածվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա խաղացողը կասկածվում է շահերի բախման կանոնները խախտելու մեջ, քանի որ նա մի քանի ֆուտբոլային ակումբների սեփականատեր է։ Եթե բրազիլացին մեղավոր ճանաչվի, կարող է մինչև երկու տարով որակազրկվել:
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո: