«Լիդսն» ու «Բարնլին» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգրեր։ Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Լիդսը» հաղթեց «Սթոք Սիթիին» , իսկ «Բարնլին» հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»:
«Լիդսն» ու «Բարնլին» երկուսն էլ ունեն 94 միավոր և ութ միավորով առաջ են երրորդ տեղում ընթացող «Շեֆիլդ Յունայթեդից»՝ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ:
Այս կերպ նրանք ստացան ԱՊԼ-ի ուղիղ ուղեգրեր:
Վերջին ուղեգիրը կխարկվի 3-6-րդ տեղերը զբաղեցրած թիմերի միջև՝ փլեյ-օֆֆ փուլում։ «Շեֆիլդ Յունայթեդն» ու «Սանդերլենդն» արդեն ապահովել են իրենց տեղը 3-րդ և 4-րդ տեղում։
«Լիդսը» Պրեմիեր լիգան լքել էր 2023 թվականին, «Բարնլին»՝ 2024 թվականին։