Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Այս մասին հայտնում է Tiempo de Juego-ն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հարձակվողը մոտ է խաղադաշտ վերադառնալուն՝ աջ կոճի վնասվածքից հետո, որn ստացել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության Լոնդոնի «Արսենալի» դեմ պատասխան խաղում (1:2)։ Հնարավոր է, որ Մբապեն խաղադաշտ դուրս գա արդեն Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում։ Այդ հանդիպումը նախատեսված է ապրիլի 23-ին։
Հիշեցնենք, որ Արքայի գավաթի խաղարկության եզրափակiչի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։