«Լիվերպուլին» 3 միավոր է բաժանում Պրեմիեր լիգան հաղթելու համար։ Արնե Սլոտի սաները Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում հաղթեցին «Լեսթերին» (1-0):
Առաջնության ավարտին մնացել է 5 տուր, մերսիսայդցիները 79 միավորով գլխավորում են աղյուսակը. երկրորդ տեղում գտնվող «Արսենալը» 13 միավոր պակաս ունի։
«Լիվերպուլը» կդառնա չեմպիոն, եթե հաղթի «Տոտենհեմին» 34-րդ տուրի տնային հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 27-ին։
Այնուամենայնիվ, մերսիսայդցիները կարող են չեմպիոն դառնալ արդեն չորեքշաբթի, եթե «Արսենալը» պարտվի «Քրիսթալ Փելասին»:
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը