«Բրենտֆորդի» վինգեր Բրայան Մբումոն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։
Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: 25-ամյա վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսի վերջին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բրայանը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ (հինգը 11 մետրանոցներից) և կատարել վեց գոլային փոխանցում։