Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի վնասվածքի մասին: Մարտին Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ստացել է ազդրի մկանի պատռվածք:
«Զախարյանը, հավանաբար, շատ հեռու է խաղադաշտ վերադառնալուց: Այս իրավիճակում մենք չենք շտապի: Կարծում եմ՝ նա միայն մրցաշրջանի վերջում կկարողանա օգնել մեզ: Ցավալի է, որ նա բացակայում է: Երբ կազմում էր, ցույց էր տալիս իր մակարդակը: Խղճում եմ նրան, քանի որ վնասվածքների պատճառով հարմարվելը բավական դժվար էր:
Մնում է միայն սպասել, որ նա հնարավորինս շուտ վերականգնվի, խուսափի նոր վնասվածքներից, մարզավիճակ հավաքի, կայունություն ձեռք բերի և ցույց տա իր ողջ ներուժը», — Ալգուասիլի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է չորս հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ: Ըստ Transfermarkt կայքի տվյալների՝ 21-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: