«Բրայթոնի» պաշտպան Յան Պոլ վան Հեկեն ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Բրենթֆորդի» դեմ խաղում՝ բախվելով Յունուս Կոնակի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել լրացուցիչ ժամանակի ավարտին։
24-ամյա վան Հեկեն խաղադաշտը լքել է պատգարակով՝ շնչառական դիմակով և վզակապով։ Նրան անմիջապես տեղափոխել են շտապօգնության մեքենայով, որտեղ շարունակել են թթվածին մատակարարել։
19-ամյա Կոնակը նույնպես փոխարինվել է, բայց կարողացել է ինքնուրույն լքել խաղադաշտը։
«Բրայթոնը» դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել վան Հեկեի առողջական վիճակի մասին։