Մոլդովայի առաջնության լրացուցիչ փուլի 3-րդ տուրի շրջանակում «Շերիֆը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Սպարտային»։
Տանտերերի կազմում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահի դրությամբ «Շերիֆը» ունի 12 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 6 թիմերի պայքարում։