Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում նվաճել է ոսկե մեդալ։
32-ամյա մարզիկը հենացատկի վարժության եզրափակիչում գրանցել է 14.449 միավոր։
Սա չորրորդ մեդալն էր հայ մարզիկի համար սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի առաջնության փուլերում։
Ավելի վաղ Դոհայում՝ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի կազմում, նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, իսկ օղակների վարժությունում, համապատասխանաբար, արծաթե և բրոնզե մեդալներ էին նվաճել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։