Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ ապրիլի 19-ին, բաց է թողել Լա Լիգայի 32-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղից առաջ կայացած «սերուցքայինների» վերջին մարզումը։ Այս մասին հայտնում է լրագրող Գիլերմո Ռայը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապեն դեռևս ունի այտուց կոճի շրջանում, ինչի պատճառով չի կարողանում վերադառնալ մարզումներին։ Նշվում է, որ հարձակվողը մոտ օրերս կվերադառնա մարզումային գործընթացին, ուստի հնարավոր է, որ ակրողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչին։
Հիշեցնենք, որ Մբապեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղում (1:2)։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։