Ֆրանսիական «Մոնակո» ակումբի և Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նիկոլա Պոկրիվաչը 39 տարեկանում մահացել է ավտովթարից։
Այս մասին հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի միության (HNS) պաշտոնական կայքը։
«2015 թվականից Պոկրիվաչը պայքարում էր ծանր հիվանդության դեմ, որը ստիպեց նրան հեռանալ պրոֆեսիոնալ ֆուտբոլից, բայց շուտով նա վերսկսեց իր ֆուտբոլային գործունեությունը ցածր լիգայի ակումբներում, ինչը միայն հաստատեց նրա անմահ սերը ֆուտբոլի հանդեպ»,- ասվում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրության մեջ։
Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը Կարլովացում՝ չորս մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով։ Երկու մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստը, մահացել է, ևս երեքը տեղափոխվել են հիվանդանոց։