Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրում «Ալ Քադիսիան» սեփական հարկի տակ ընդունել «Ալ-Նասրին» և 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման առաջին գոլը խփվել է հանդիպման 35-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել «Ալ-Կադիսիայի» կիսապաշտպան Թուրքի Ալ-Ամարը՝ Օբամեյանգի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ: Հյուրերը 84-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը՝ Սադիո Մանեի ջանքերով։ Երեք րոպե անց Օբամեյանգն ինքն է դարձել գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Այս խաղից հետո «Ալ-Կադիսիան» ունի 53 միավոր։ Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը հինգերորդ տեղում է։ «Ալ-Նասրը» 58 միավորով երրորդ տեղում է: