«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին ասել է, թե ինչպես կարող է միլանյան թիմը հաղթել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան՝ մրցաշարի քառորդ եզրափակչում Մյունխենի «Բավարիային» դուրս թողնելուց հետո: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերը» կհանդիպի «Բարսելոնային», իսկ «Արսենալը»՝ ՊՍԺ-ին։
«Առանձին-առանձին մենք այնքան ուժեղ չենք, որքան կիսաեզրափակչի մյուս երեք թիմերը, բայց որպես թիմ կարող ենք հաղթել նրանցից ցանկացածին: Դա նաև հակառակ կերպ է աշխատում. եթե դադարենք մեր ուժերը միավորել, մենք կարող ենք խորտակվել։ Այն, ինչ միավորում է մեզ [Ինտեր 2010-ի հետ] տառապելու պատրաստակամությունն է:
Դժվար պահերին համախմբվելու և ճիշտ ժամանակին հարված հասցնելու նույն ունակությունն ունենք։ «Բարսելոնան» հստակ անհատականություն ունի, նրանք կարող են տարածություն թողնել, բայց մենք պետք է թիմով պաշտպանվենք նրանց դեմ»,- Բաստոնիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
2009/2010 մրցաշրջանում «Ինտերը» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բավարիային» (2:0):