«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոսել է «Բավարիայի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին (2:2)։ Երկխաղյա դիմակայությունից հետո միլանյան թիմն իրավունք է ստացել մասնակցելու մրցաշարի կիսաեզրափակիչին, որտեղ կհանդիպի «Բարսելոնային»։
«Ադրենալինը խեղդում էր: Երազելու շատ բան չկար: Իրականությունն առանց այդ էլ շատ գեղեցիկ էր: Դա «Ինտերի» կազմում իմ հինգ լավագույն հանդիպումներից մեկն էր: Խաղից առաջ բոլորը կարծում էին, որ «Բավարիան» հեշտությամբ կնվաճի ուղեգիր, բոլորը նրանց համարում էին ֆավորիտ, բայց նրանց պարտությունը նշանակում է, որ մենք մեծ թիմ ենք: Ես միշտ հավատում էի, որ մենք հաջողության կհասնենք: Մենք կարող էինք ավելի առաջ գնալ»,- Բաստոնիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, Իսպանիայում։ Պատասխան հանդիպումը կկայանա Միլանում մայիսի 6-ին։ Եզրափակչում երկխաղյա դիմակայության հաղթողը կխաղա «Արսենալ»-ՊՍԺ զույգի հաղթողի հետ։