Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Իսպանիայի գավաթի եզրափակիչին «Բարսելոնայի» դեմ հարցականի տակ է վնասվածքի պատճառով, տեղեկացնում է AS-ը։
Ֆրանսիացի հարձակվողի մոտ ախտորոշվել է սրունքաթաթային հոդի կապանների ձգվածություն, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ «Արսենալի» դեմ (1:2)։
Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որում կհանդիպեն «Ռեալը» և «Բարսելոնան», կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։
Մբապեն բաց կթողնի նաև Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպումը «Ատլետիկի» դեմ՝ «Ալավեսի» հետ խաղում (1:0) կարմիր քարտ ստանալու պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում մասնակցել է 49 հանդիպման և խփել 32 գոլ։