Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել RB Sport-ին, որում խոսել է հայկական ֆուտբոլի ներկայիս սերնդի հեռանկարների մասին։
«Ինչի՞ն է ընդունակ հայ ֆուտբոլիստների ներկայիս սերունդը։ Հասկանալի է, որ հայ ֆուտբոլիստները կարող են շատ ավելին անել, քան երկու խաղում պարտվել Վրաստանի հավաքականին՝ ընդհանուր 1:9 հաշվով։ Հիմա ամպագոռգոռ արտահայտություններով խոսելն իմաստ չունի։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»,- նշել է 25-ամյա խաղացողը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հունիսի 6-ին Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի ընտրանիների հետ։