Մոլդովայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր՝ ապրիլի 18-ին, մրցումային 6-րդ օրը, Հայաստանն ունի երեք մասնակից։ Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 18-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաաստանի հավաքականից մեծահասակների առաջնություններում իր նորամուտը կնշի Մնացական Աբրահամյանը:
76 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը: Մրցման մեկնարկը` 20:00-ին:
Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով: