Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունեց «Լեգիային»։
Հանդիպումն ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով՝ 2:1:
Վարշավան ներկայացնող թիմի կազմում գոլով աչքի ընկան Թոմաշ Պեկհարթը և Սթիվ Կապյուադին։ «Ազնվականների» կազմում գոլ խփեց Մարկ Կուկուրելյան։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում հայտավորված էր խաղին և դուրս եկավ փոխարինման 86-րդ րոպեին։
Երկու խաղերի արդյունքում «Չելսին» հաղթեց 4։2 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։