Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի վերջին հատվածում կանցկացնի 8 հանդիպում՝ պայքարելով Լա Լիգայի տիտղոսի, ինչպես նաև Իսպանիայի Գավաթի համար, որին կհաջորդի Աշխարհի ակումբային առաջնությունը։
«Մեզ մնում է երեք մրցաշար, և պետք է ամբողջությամբ կենտրոնանանք Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության վրա»,- իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի խոսքերն է մեջբերում «սերուցքայինների» պաշտոնական կայքը։
Ամենամոտ խաղում «արքայական ակումբը» ապրիլի 20-ին կհյուրընկալի «Ատլետիկին» Լա Լիգայի 32-րդ տուրում։ Ապրիլի 23-ին մադրիդցիները կմրցեն «Խետաֆեի» հետ, իսկ ապրիլի 26-ին Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում կկայանա Կոպա դել Ռեյի եզրափակիչը՝ «Բարսելոնայի» հետ։
Այնուհետև թիմը կվերսկսի առաջնության հանդիպումները՝ մայիսի 4-ին հյուրընկալելով «Սելտային», իսկ մայիսի 11-ին կհյուրընկալվի «Բարսելոնային»՝ Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում։
Վերջին երեք տուրերում կլինեն հետևյալ հանդիպումները․
«Ռեալ» – «Մալյորկա» (մայիսի 14 կամ 15)
«Սևիլիա» – «Ռեալ» (մայիսի 17 կամ 18)
«Ռեալ» – «Ռեալ Սոսյեդադ» (մայիսի 24 կամ 25)
Այնուհետև, հունիսի 18-ին թիմը կմեկնարկի Աշխարհի ակումբային առաջնությունում՝ առաջին խաղում մրցելով Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» հետ։
Դարպասապահ Տիբո Կուրտուան ընդգծել է. «Մեր նպատակը բոլոր մնացած տիտղոսները նվաճելն է»։