«Բավարիայի» ֆուտբոլիստ Ջոզուա Կիմիխը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունը (երկխաղյա դիմակայությամբ՝ 3։4): Առաջին հանդիպումը կայացել է Մյունխենում և ավարտվել է միլանցիների հաղթանակով՝ 2։1։ Երկրորդ խաղն անցկացվել է Իտալիայում և ավարտվել է ոչ ոքի՝ 2։2։
«Չափազանց շատ պարտություններ… Ինչ-որ պահի մենք պետք է դուրս մնայինք մրցաշարից։ Իրականում բախտը մեր կողմից էր, որ կարողացանք այսքան հեռու հասնել այդքան պարտություններով։ Հատկապես կարևոր խաղերում պետք է զգալիորեն բարելավենք մեր արդյունավետությունն ու նվազեցնենք խոցելիությունը», — Կիմիխի խոսքերը փոխանցել է լրագրող Քերի Հաուն իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերը» կհանդիպի «Բարսելոնայի» հետ։