«Ռեալ Սոսյեդադ»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը շարունակում է մարզվել մարզասրահում։ Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ Զախարյանը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
«Նա շարունակում է մարզվել մարզասրահում։ Դեռ չենք կարող ասել, թե երբ նա կվերադառնա խաղադաշտ», — «Ռեալ Սոսյեդադ»-ի մամուլի ծառայության անանուն ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
21-ամյա Զախարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը չորս հանդիպման բոլոր մրցաշարերում՝ ընդհանուր խաղալով 78 րոպե։ Նա խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։