Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը ֆուտբոլիստի համար «կապտանռնագույններին» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ Կունդեն, դեմ չէ ակումբը փոխելուն՝ պայմանով, որ կողմերը հասնեն համաձայնության։
26-ամյա պաշտպանի պայմանագիրն «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրասֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։