Այսօր՝ ապրիլի 16-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» կընդունի Լոնդոնի «Արսենալին»։
«Սերուցքայինները» թիմերի միջև կայացած առաջին խաղում պարտվել են 0:3 հաշվով, սակայն պատմության ընթացքում եղել են մի քանի դեպքեր, երբ կարողացել են քամբեք կատարել՝ մրցակցին երեք գոլով զիջելուց հետո։
Ըստ Opta-ի՝ պատմության մեջ երեք անգամ Մադրիդի «Ռեալին» հաջողվել է քամբեք կատարել եվրոպական մրցաշարերում՝ առաջին խաղից հետո երեք գոլի տարբերությամբ մրցակցին պարտվելիս։ Դա տեղի է ունեցել 1975 թվականին՝ «Դերբի Քաունթիի», 1984 թվականին՝ «Անդերլեխտի» և 1985 թվականին՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղերում։
«Ռեալ Մադրիդ» – «Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։