Մադրիդի «Ռեալը» X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ChatGPT արհեստական բանականությանը խնդրել է հնարավորինս շատ լեզուներով թարգմանել «90 րոպեն Բեռնաբեուում շատ երկար է» արտահայտությունը։
Արհեստական բանականությունն կատարել է առաջադրանքը՝ թարգմանելով այդ արտահայտությունը 20 տարբեր լեզուներով։
9️⃣0️⃣⏱️. pic.twitter.com/0rrZJ2zYaq
— Real Madrid C.F. (@realmadrid) April 16, 2025
Նշենք, որ «90 րոպեն Բեռնաբեուում շատ երկար է» արտահայտությունն ունի պատմական հիմք։ Հեռավոր 1984/85 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «սերուցքայինները» 0։2 հաշվով պարտվել էին Միլանի «Ինտերին»։ Հանդիպման ավարտից հետո մադրիդցիների հարձակվող Խուան Գոսալեսը մոտեցել էր իտալական ակումբի խաղացողներին և ասել արդեն լեգենդար դարձած այդ խոսքերը։ Պատասխան խաղում «Ռեալը» հաղթել էր 3։0 հաշվով։
«Ռեալ Մադրիդ» – «Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է «զինագործների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։