Եվրոպական ֆուտբոլում ընթանում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները, և ՊՍԺ-ն կարողացավ ոչ առանց արկածների հաղթահարել անգլիական «Աստոն Վիլայի» արգելքն ու դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Փարիզցիների համար սա կլինի 9-րդ մասնակցությունը եվրոպական ցանկացած մրցաշարի կիսաեզրափակչում:
Հինգ անգամ դա եղել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ Գավաթակիրների գավաթում և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում։
Դրանով ՊՍԺ-ն ֆրանսիական ակումբների համար նոր ռեկորդ սահմանեց. փաստն այն է, որ մինչ այժմ 8 անգամ եվրագավաթների կիսաեզրափակիչ հասել էր միայն «Մարսելը»: Ճիշտ է, «Մարսելը», ի տարբերություն ՊՍԺ-ի, ժամանակին հաղթել է Չեմպիոնների լիգան։