«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին (1-3).
«Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար:
Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…
Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով», — Լևանդովսկու խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: