Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը (3-1) հեթ-տրիկի հեղինակ դառնալով՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերհու Գուիրասին 13 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն այս պահին։
Նա առաջ է անցել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայից (12):
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձել է 11 գոլի հեղինակ։ Չորրորդ տեղում այդ ցուցանիշով Հարի Քեյնն է՝ 10 գոլով։
Գոլային փոխանցումների քանակով լավագույնը Ռաֆինյան է՝ 7 փոխանցում։ Գոլ + գոլային փոխանցում համակարգով նա լավագույնն է մրցաշարում՝ 19 արդյունավետ գործողություն։