Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» կարողացավ ռևանշի հասնել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ՝ մրցակցին հաղթելով 3:1 հաշվով։
Սակայն երկու խաղերում գրանցված արդյունքով հաջորդ փուլ դուրս եկան Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի ֆուտբոլիստները (5:3):
«Մեղուների» հարձակվող Սերու Գիրասին էլ դարձավ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն՝ 13 գոլով՝ շրջանցելով Ռոբերտ Լևանդովսկուն, Ռաֆինյային և Էրլինգ Հալանդին։
Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
«Բորուսիա» Դ․-«Բարսելոնա»՝ 3:1
Գոլերը՝ Գիրասի (11՛, 11մ․, 49՛, 76′) — Բենսեբաինի (54′, ինքնագոլ)