Սաուդյան Արաբիայի ակումբները դեռ ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին 2025 թվականի ամռանը, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը իր X էջում։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի և Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ներկայացուցիչների միջև շփումները դեռևս ակտիվ են, չնայած այն հանգամանքին, որ բրազիլացի ֆուտբոլիստը բազմիցս ցանկություն է հայտնել խաղալ «Ռեալում»: Նշվում է, որ խոսվում է ֆուտբոլիստի՝ «Ալ-Ահլի» հնարավոր տեղափոխության մասին, որն ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Վինիսիուսը 44 խաղում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։