Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Արսենալի» հետ, և այսօր հայտնի է դարձել հանդիպման խաղի մրցավարը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն։
Նրա օգնականաններն են՝ Սիրիլ Մունիերը և Մեհդի Ռահմունին, VAR մրցավար՝ Ժերոմ Բրիսսարդ։
Սա կլինի Լետեքսիեի համար չորրորդ հանդիպումը, որին ասնակցում է «Ռեալը»․ նա նախկինում երբեք չի աշխատել «Արսենալի» մասնակցությամբ հանդիպմանը: