Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ մրցելով մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ուզբեկստանի հավաքականի հետ:
Խաղը տեղի կունենա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում և կմեկնարկի ժամը 20։00-ին։ Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել Show4me կայքից:
Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը երեկ 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից առաջ՝
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։